Միացյալ Նահանգներն ու Եվրամիությունը Իսրայելին հորդորում են հետաձգել ցամաքային գործողությունը Գազայի հատվածում, որպեսզի ժամանակ շահեն Դոհայի մասնակցությամբ բանտարկյալների ազատ արձակման շուրջ բանակցությունների համար: Տեղեկությունը հայտնել է Bloomberg-ը։
Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հոկտեմբերի 20-ին Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ սպասվող ցամաքային գործողությունից առաջ Պաշտպանության բանակի զինծառայողներին հրահանգել է պատրաստ լինել: «Նրանք, ովքեր հիմա հեռվից են նայում Գազային, այն կտեսնեն ներսից: Ես դա ձեզ խոստանում եմ»,- հայտարարել է Գալանտը:
ՌԴ-ում Պաղեստինի դեսպան Աբդել Հաֆիզ Նոֆալը ավելի վաղ հայտարարել է, որ Գազայի հատվածում ցամաքային գործողություն սկսելու որոշումը մեծ սխալ կլինի Իսրայելի համար։ Դիվանագետն ընդգծել է, որ իրադարձությունների նման զարգացման դեպքում հակամարտությանը այլ երկրների մասնակցության վտանգ կա։ Ըստ Նոֆալի՝ Իսրայելի ցամաքային գործողությունը չի ավարտվի 1 օրում, ոչ 2 եւ ոչ էլ 20 օր հետո։