ՀՀ վիճակագրության կոմիտեն հաշվարկել է, որ վերջին մեկ տարում՝ 2020-ի ապրիլից հետո, կյանքը Հայաստանում թանկացել է 6.2 %-ով, իսկ վերջին մեկ ամսում՝ 2021-ի մարտից մայիս`1.3 %-ով։
Պաշտոնական վիճակագրության համաձայն`Հայաստանում ռեկորդային տեմպով թանկացել են հատկապես ձեթը (73.5%-ով), շաքարավազը եւ ձուկն ու ծովամթերքը (41-ական %-ով): Ձուն ապրիլի դրությամբ թանկացել է 55.7%-ով, միրգը` 10.4%-ով։
Անցյալ տարվա ապրիլի համեմատ ոչ պարենային ապրանքներից թանկացել է հատկապես վառելիքը. բենզինը` 31.1%-ով, դիզվառելիքը` 11.1%-ով։
Մարտի համեմատ ապրիլին 0.2%-ով էժանացել են միայն ալյուրն ու հացը։
Գրեթե անփոփոխ են մնացել կապի, կրթության ծառայությունների, գազի, ջրի ու էլեկտրաէներգիայի գները։