ՀՀ ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ հոկտեմբերի 23-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը:
Նիստի օրակարգում է եղել ՀՀ Կառավարության ներկայացրած «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին նախագիծը (երկրորդ ընթերցում):
Հիմնական զեկույցով հանդես է եկել ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը, հարակից զեկույցով` ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
Նախագիծը ստացել է դրական եզրակացություն եւ կներկայացվի ԱԺ ութերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի օրակարգում: