Մետաքսի ճանապարհի չորրորդ միջազգային համաժողովին, որը կանցկացվի Թբիլիսիում հոկտեմբերի 26-27-ը, կմասնակցեն նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանը եւ Ալի Ասադովը։ Այս մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը՝ հղում անելով միջոցառման պաշտոնական կայքին։
Համաձայն օրակարգի՝ ֆորումի առաջին օրը նրանք հանդես կգան բացման խոսքով: