Ավստրիայի արտգործնախարար Ալեքսանդր Շալենբերգը հայտարարել է, որ Եվրամիությունը շրջապատված է հակամարտությունների «կրակե օղակով», որն ավելի ու ավելի է սեղմվում նրա սահմանների շուրջը։
«Խոսքը միայն Ուկրաինայի մասին չէ, պետք է մտածել նաեւ Հայաստանում եւ Ադրբեջանում տիրող իրավիճակի մասին․․․»,-շեշտել է Ավստրիայի արտգործնախարարը։ Նա նշել է, որ պետք է հետեւել նաեւ Արեւմտյան Բալկաններում անկայունությանը։
Ըստ Ավստրիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի՝ Եվրամիությունը չի կարող ճգնաժամերից միայն մեկին ուշադրություն դարձնել: Շալենբերգը համոզմունք է հայտնել, որ Եվրամիությունը չպետք է կենտրոնանա պաղեստինա-իսրայելական հակամարտության վրա եւ աչքից բաց թողնի մյուս ճգնաժամերը: