Ըստ իրանական Tasnim գործակալության՝ Թեհրանում «3+3» ձեւաչափի շրջանակում մեկնարկած ԱԳՆ ղեկավարների հանդիպմանը ելույթ է ունեցել Իրանի արտգործնախարար Ամիր Աբդոլլահիանը։ Նա նշել է, որ «3+3» ձեւաչափով երկրորդ հանդիպմանը հավաքական ջանքեր կգործադրվեն տարածաշրջանային խնդիրները լուծելու եւ համագործակցության հաստատման համար։
«Տարածաշրջանի բոլոր երկրներին հասանելի է պատմական հնարավորություն։ Հարավային Կովկասում պատերազմն ավարտվել է, եւ եկել է խաղաղության, համագործակցության եւ առաջընթացի հերթը»,- շեշտել է Իրանի արտգործնախարարը։