ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ուսուցիչների կամավոր ատեստավորման մասին նախագիծը։
Ըստ նախագծի՝ ատեստավորման նվազագույն շեմը չհաղթահարած, սակայն երկրորդ անգամ ատեստավորմանը մասնակցած եւ 50-59% արդյունք ցուցաբերած ուսուցիչները հնարավորություն կունենան եւս մեկ անգամ մասնակցելու հաջորդ ատեստավորմանը։
Հաջորդ ատեստավորմանը եւս մեկ անգամ մասնակցելու հնարավորություն կընձեռվի նաեւ առաջինից երկրորդ ատեստավորման արդյունքում առնվազն 15% աճ գրանցած, բայց չատեստավորված ուսուցիչները։
Ատեստավորումն (նաեւ նախորդ տարիներին) անցած եւ 60-69% արդյունք ցուցաբերած ուսուցիչների համար նախատեսվում է դրույքաչափի փոփոխություն․ այն կսահմանվի 200 հազար դրամ:
Կարգավորումը չի վերաբերի միջին մասնագիտական կրթություն ստացած ուսուցիչներին։ Դրույքաչափի բարձրացումը կատարվում է անժամկետ, կարգի փոփոխության հաստատումից եւ ուժի մեջ մտնելուց հետո։