Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը Երեւանում հայտարարել է, որ Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոքը առաջիկայում կայցելի Հայաստան: Բերբոքի այցելության ժամկետը դեռեւս հստակեցված չէ:
«Մեր համերաշխությունը Հայաստանին ցույց ենք տալիս մեր այցերով։ Կարծում եմ՝ այդ այցով Գերմանիայի ԱԳ նախարարը մեր բառերին կոնկրետ գործողություններ կհաղորդի»,- հայտարարել է Միխայել Ռոթը։
Կանադայի արտաքին քաղաքական գերատեսչությունից էլ հայտնել են, որ Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին հոկտեմբերի 25-27-ը կայցելի Հայաստան: Այցի նպատակն է ամրապնդել հայ-կանադական հարաբերությունները: