ԱՄՆ-ը ողջունում է Հարավային Կովկասի ժողովուրդների համար խաղաղությանն ու կայունությանը նպաստող ցանկացած բարեխիղճ պարտավորություն՝ անկախ այն բանից՝ որտեղ են տեղի ունենում այդ բանակցությունները, եւ կամ ով է դրանք վարում։
Դրա մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը՝ մեկնաբանելով Իրանում «3+3» ձեւաչափով հանդիպումը։
«Միեւնույն ժամանակ մենք ճանաչում ենք Հարավային Կովկասի աշխարհագրական նուրբ դիրքը Իրանի եւ Ռուսաստանի նկատմամբ, սակայն վստահելի գործընկերներ չենք գտել այդ երկրներում»,- շեշտել է Պետդեպի ներկայացուցիչը։