Իրանի արտգործնախարար Աբդոլլահիանը հայտարարել է, որ «3+3» հարթակի շրջանակում Արարատ Միրզոյանի եւ Ջեյհուն Բայրամովի հանդիպումը խաղաղության ճանապարհին հերթական քայլն է։
Իրանի արտգործնախարարն ամենայն հավանականությամբ նկատի է ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների մասնակցությունը «3+3» հարթակի շրջանակում եւ ոչ պաշտոնական շփումները:
Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը Radar Armenia-ի հետ զրույցում հայտնել է. «Տեղի է ունեցել ոչ պաշտոնական շփում, ինչը սովորական է նման հարթակների համար»: