Փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը ԱԺ-ում հայտնել է, որ առաջարկվում է ՀՀ համապատասխան օրենքում նոր դրույթ սահմանել, ըստ որի՝ օդանավակայանի հատուկ սրահից կարող է օգտվել պաշտոնաթող վարչապետը։
Ընդ որում՝ օրենսդրական այս կարգավորումը վերաբերելու է միայն 2018-ից հետո պաշտոնաթող վարչապետներին:
Նշենք, որ գործող օրենքով օդանավակայանի հատուկ սրահից օգտվում են ՀՀ նախագահը, ՀՀ վարչապետը, Ազգային ժողովի նախագահը, հանրապետության պաշտոնաթող նախագահը, ինչպես նաեւ նրանց ուղեկցող ընտանիքի անդամները: