Ադրբեջանի առողջապահության նախարար Թեյմուր Մուսաեւը Աստանայում ԱՀԿ-ի Եվրոպայի տարածաշրջանային կոմիտեի 73-րդ նստաշրջանում հերքել է Ֆրանսիայի եւ Հայաստանի ներկայացուցիչների կողմից Ադրբեջանին ուղղված մեղադրանքները։
Մուսաեւն իր ելույթում նշել է, որ Ադրբեջանի «ինքնիշխանությունն ու սահմանադրական համակարգը վերականգնելու», «ապօրինի հայկական զինված խմբավորումներից տարածքները մաքրելու նպատակով» Ադրբեջանը «հակաահաբեկչական միջոցառումներ» է իրականացրել։
Հայաստանի եւ Ֆրանսիայի ներկայացուցիչները ԱՀԿ-ի Եվրոպայի տարածաշրջանային կոմիտեի 73-րդ նստաշրջանում Ադրբեջանին դատապարտել էին Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ իրականացնելու համար: