ԵՄ դիվանագիտության ղեկավար Ջոզեպ Բորելը պատասխանել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի՝ իր երկրի ԵՄ անդամակցությունը խորհրդային օկուպացիայի հետ համեմատելու եւ այն հայտարարությանը, որ ԵՄ-ն ԽՍՀՄ-ի վատ ծաղրանմանակումն է։
«Անկեղծ ասած, ոչ մի նմանություն չեմ տեսնում խորհրդային Բուդապեշտի օկուպացիայի եւ Եվրահանձնաժողովի կենտրոնակայանում տեղի ունեցողի միջեւ։ Ես այնտեղ ոչ մի տանկ չեմ տեսել։ Ոչ ոք Հունգարիային չի պարտավորեցնում անդամակցել Եվրամիությանը»,- շեշտել է Բորելը։
Համեմատելով ԵՄ-ն ԽՍՀՄ-ի հետ՝ Հունգարիայի վարչապետը մեղադրել է Եվրամիությանը իր երկրին ինքնությունից զրկելու եւ ազատական ժողովրդավարություն պարտադրելու համար։ Օրբանն ասել էր նաեւ, որ Բրյուսելը Հունգարիայի դեմ կիրառում է մեթոդներ, որոնք հիշեցնում են խորհրդային ժամանակները: