ՄԱԿ-ում Իսրայելի դեսպան Գիլադ Էրդանը հայտարարել է, որ Անվտանգության խորհրդի նիստում գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հայտարարությունից հետո այսուհետեւ Իսրայելը մերժելու է ՄԱԿ-ի պաշտոնյաներին վիզաների տրամադրումը։
«Արդեն իսկ մերժել ենք մուտքի թույլտվություն տրամադրել Գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով տեղակալ Մարտին Գրիֆիթսին»,- նշել է Էրդանը եւ հավելել, որ «եկել է նրանց դաս տալու ժամանակը»։