ԵՄ դիտորդական առաքելության մամուլի ծառայությունից հայտնել են, որ հոկտեմբերի 25-ին ԵՄ դիտորդական առաքելությունը նշում է իր 1000-րդ պարեկությունը Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանային շրջաններում՝ վերահսկելու եւ զեկուցելու իրավիճակը։
«Պարեկություն ենք անում Կապանի, Գորիսի, Ջերմուկի, Եղեգնաձորի, Մարտունու եւ Իջեւանի 6 օպերատիվ հենակետերից։ Ամեն շաբաթ մեր դիտորդներն անցնում են մոտավորապես 3800 կմ, օրական մոտավորապես 7 պարեկություն իրականացնում»,- նշված է հաղորդագրության մեջ: