«Հեզբոլլահ»-ի գլխավոր քարտուղար Հասան Նասրալլան հոկտեմբերի 25-ին Բեյրութում հանդիպել է «Իսլամական ջիհադի» գլխավոր քարտուղար Զիադ Նահալայի և ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի փոխղեկավար Սալեհ ալ-Արուրիի հետ։
Զրուցակիցները քննարկել են վերջին իրադարձությունները տարածաշրջանում, ինչպես նաեւ իրավիճակը հյուսիսային ճակատում եւ բախումները Լիբանանի եւ Պաղեստինի սահմանին։
Կողմերն անդրադարձել են Մերձավոր Արեւելքում ստեղծված իրավիճակին պետությունների ղեկավարների, ինչպես նաեւ միջազգային եւ տարածաշրջանային կառուցների դիրքորոշումներին:
Ավելի վաղ Նասրալլան գրոհայիններին ուղղված նամակ էր հրապարակել, որում նշել է, որ հոկտեմբերի 7-ից սպանված զինյալներն այսուհետեւ կոչվելու են «Երուսաղեմի ճամփան բռնած շահիդներ»: