ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտնել է, որ Ռուսաստանն ԱՄՆ-ից ռազմավարական կայունության եւ սպառազինությունների վերահսկման շուրջ երկխոսության վերսկսման վերաբերյալ առաջարկներ է ստացել: Նա հավելել է, որ ներկայում առաջարկներն ուսումնասիրվում են միջգերատեսչական ձեւաչափով:
«Առանձնապես նորություն չկա: Հայտնի դիրքորոշումն է, պարզապես այն ի մի է բերվել։ Մենք հանգիստ ուսումնասիրում ենք եւ պատշաճ պահին կպատասխանենք ամերիկացիներին։ Թե ինչ ձեւով, դեռ վաղ է խոսել»,- ասել է Ռյաբկովը։
Նա հավելել է, որ մինչեւ ԱՄՆ-ը Ռուսաստանի նկատմամբ խոր արմատական թշնամական կուրսը չփոփոխի, ռազմավարական կայունության շուրջ երկխոսությանը, ներառյալ ռազմավարական սպառազինության կրճատման թեմային դժվար կլինի վերադառնալ։