«Հայկական կողմն այժմ պատրաստ է բանակցությունների»,- ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ Նախարարը հույս է հայտնել, որ առաջիկայում կմշակվի հանդիպման նոր ժամկետ։
Հոկտեմբերի 25-ին ավելի վաղ Հարավային Կովկասի եւ Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հայտնել էր, որ իր, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եռակողմ հանդիպումը տեղի չի ունենա: