ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը, ելույթ ունենալով ՄԱԿ-ի անդամ-երկրների հանդիպմանը, որտեղ քննարկվում էրզ ՄԱԿ-ի հաջորդ ղեկավարի ընտրությունների հարցը, հայտարարել է, որ գերտերությունները պետք է ամեն գնով կանխեն նոր սառը պատերազմը:
Ըստ ռուսական ՏԱՍՍ գործակալության՝ այս պահին Գուտերեշը միակ թեկնածուն է ընտրություններում:
«Ես զգուշացրել եմ նոր աշխարհառազմավարական բաժանման եւ գերտերությունների միջեւ հարաբերությունների դիսֆունկցիայի վտանգի մասին: Դա անընդհատ կբարդացնի միջազգային համագործակցությունն այն պահին, երբ համագործակցելն ամենից շատ է անհրաժեշտ: Մենք ամեն գնով պետք է խուսափենք նոր սառը պատերազմից»,- ընդգծել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը: