Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը հայտարարել է, որ Բաքվում հայերի դատավարություններն ապօրինի են եւ բեմականացված։ Կիրակոսյանն ընդգծել է, որ ապօրինի եւ բեմականացված են ոչ միայն Վագիֆ Խաչատրյանի, այլեւ մեր մյուս գերեվարվածների՝ հատկապես 2021 թվականին Ադրբեջանում անցկացված դատավարությունները:
Ըստ Եղիշե Կիրակոսյանի, հայկական կողմն ունի միջպետական գանգատ: Այն վերաբերում է հենց դատավարության ընթացքում հայերի նկատմամբ հիմնական արդարադատությանն առնչվող իրավունքների կոպտագույն խախտումներին կամ, այսպես կոչված, արդարադատության մերժման կոնցեպտին։ Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը նշել է, որ ՄԻԵԴ մեխանիզմները հնարավորություն չեն ընձեռում ներկայացնելու ազատ արձակման խնդրանք: Նա հավելել է, որ հայկական կողմը պետք է մտածի այլ հնարավոր քայլերի մասին` մեր հայրենակիցների իրավունքների ավելի արդյունավետ պաշտպանությունն ապահովելու համար:
Եղիշե Կիրակոսյանը հայտնել է նաեւ, որ այս պահին Բաքվի բանտերում շարունակում են կալանավորված մնալ բազմաթիվ հայ զինծառայողներ եւ ԼՂ ղեկավարությունից ութ անդամներ: