Հոկտեմբերի 26-ին Կանադայի արտգործնախարար Մելանի Ժոլին այցելել է Ջերմուկ։ Նա նախ այցելել է Ջերմուկում ԵՄ դիտորդական առաքելության գրասենյակ։
ԵՄ դիտորդների հետ հանդիպմանը Մելանի Ժոլին նշել է, որ թեեւ Կանադան Եվրամիության անդամ չէ, սակայն միանում է ԵՄ այս առաքելությանը։ Կանադայի արտգործնախարարը նշել է, որ պետք է լոգիստիկ հարցեր քննարկեն այս կարեւոր առաքելությանը ինտեգրվելու համար: Նա նշել է, որ ԵՄ դիտորդական առաքելությունը կարեւոր է տարածաշրջանի հումանիտար հարցերը հասցեագրելու, ինչպես նաեւ խաղաղություն եւ կայունություն բերելու առումով:
Կանադայի արտգործնախարարը Ջերմուկ այցի ընթացքում հանդիպում կունենա ԼՂ-ից բռնի տեղահանված քաղաքացիների հետ եւ կայցելի նաեւ մարտական դիրքեր։