ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Wall Street Journal պարբերականին տված հարցազրույցը։ Փաշինյանը հարցազրույցում հայտարարել է, որ հանրապետությունում ռուսական ռազմաբազաների շարունակական ներկայության մեջ առավելություն չի տեսնում։
Ըստ Մարիա Զախարովայի Wall Street Journal-ի հարցազրույցում փորձ է արվում նսեմացնել Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունների նշանակությունը, նվազեցնել ՌԴ զինվորականների, սահմանապահների դերը հանրապետության ու նրա քաղաքացիների ապահովման գործում։ Հիասթափություն է արտահայտվում ՀԱՊԿ-ի, ռուս խաղաղապահների ներկայության արդույավետության կապակցությամբ:
Մարիա Զախարովան նշել է, որ արեւմտյան լրատվամիջոցները ձգտում են ՀՀ պաշտոնյաներից Մոսկվայի եւ Երեւանի բազմապլանային կապերին առավելագույն վնաս հասցնող սադրիչ հարցերի պատասխաններ կորզել։ «Մեզ էլ են հաճախ սադրիչ հարցեր տալիս, բայց նախընտրում ենք պատասխանել, որ մեր հարաբերություններում ընթացիկ հարցերը, մասնավորապես` Հայաստանի հետ, լուծում ենք երկկողմ խողովակներով։ Առիթ չենք տալիս, որ սադրանքների այդ «բացիլը» տարածվի»,- ընդգծել է ՌԴ ԱԳՆ խոսնակը։