ԱՄՆ պետքարտուղարի խոսնակ Մեթյու Միլլերը, ճեպազրույցի ժամանակ պատասխանելով «ի՞նչ ակնկալիք ունի Վաշինգտոնի աջակցությունը վայելող խաղաղ գործընթացից» հարցին, անդրադարձել է արդեն երկրորդ անգամ չեղարկվող Փաշինյան-Ալիեւ հանդիպմանը։
«Շարունակում ենք հավատալ, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը բխում է երկու կողմերի, տարածաշրջանի եւ ամբողջ աշխարհի շահերից: Ձգտում ենք, որ երկու կողմերը հասնեն խաղաղության համաձայնության, եւ շարունակում ենք դա պնդել»,- հայտարարել է Միլլերը: