Տեխասի համալսարանի ամերիկացի գիտնականները Օսթինի լաբորատոր պայմաններում հաջողությամբ բացահայտել են այսպես կոչված «ֆորշոկերը»՝ նախնական ստորգետնյա ցնցման բնութագրերը։ Նման բացահայտումներն օգնում են կանխատեսելու երկրաշարժերը։
Nature Communications (NatComms) գիտական հանդեսը գրում է, որ գիտնականները փորձեր են արել հինգ սանտիմետր երկարության լաբորատոր երկրաբանական բեկվածքում։ Չնայած փոքր չափերին՝ թեստերը թույլ նախնական ցնցումների հայտնաբերման ժամանակ օրինաչափություններ են բացահայտել ուժեղ ցնցումներից առաջ։
«Սա հուշում է նախնական ցնցումների կառավարման ֆիզիկական բացատրությունը։ Եթե իրոք ուզում ենք հայտնաբերել այդ նախնական երեւույթները, մեզ անհրաժեշտ են ցուցիչներ եւ մշտական դիտարկումներ, որոնք կհետեւեն երկրաշարժից առաջ լսվող երկրակեղեւի արձակած ճռռոցներին»,- նշել է առաջատար գիտնական Չաս Բոլթոնը։
Հայտնագործությունն աղոտ հույս է տալիս, որ նախորդող բազմաթիվ մանր ցնցումների եւ սեյսմիկ աղմուկին բնորոշ օրինաչափությունների միջոցով ապագայում հնարավոր կլինի կանխատեսել երկրաշարժերը։