Լոնդոնի մետաղների բորսայի հոկտեմբերի 26-ի առեւտրային նստաշրջանի ընթացքում գունավոր մետաղների ֆյուչերսների (3 ամիս) համար նոր գներ են սահմանվել:
Ալյումինի գինն աճել է 0.32%-ով (2216.00 դոլար՝ 1 տոննայի համար):
Պղնձինը նվազել է 0.09%-ով (8013.00 դոլար), կապարինը՝ 0.33%-ով (2090.00 դոլար), նիկելինը՝ 1.31%-ով (18125.00 դոլար), անագինը՝ 0.60%-ով (25050.00 դոլար), ցինկինը՝ 1.28%-ով (2436.50 դոլար):
Մոլիբդենի գինը չի փոխվել եւ կրկին 55630.00 դոլար է, կոբալտի գինը եւս չի փոխվել եւ կրկին 33420.00 դոլար է: