Պաղեստինյան «Համաս» շարժման ղեկավարներից Իսմայիլ Խանիեն հայտարարել է, որ Գազայի հատվածի դեմ «շարունակական ագրեսիան» ամբողջ տարածաշրջանը դուրս կբերի վերահսկողությունից, եւ արաբական եւ իսլամական երկրներին կոչ արել աջակցել շարժմանը զենքով եւ ֆինանսներով։
«Գազայում դիմադրությունը շարունակվում է: Ես կոչ եմ անում արաբ եւ իսլամական ազգերի ժողովուրդներին եւ աշխարհի ազատ մարդկանց… աջակցել այս դիմադրությանը եւ այս հեղափոխությանը փողով, զենքով»,- ասել է Խանիեն։