Թուրքիայի ԱԳՆ-ն մտահոգություն է հայտնել Հորդանան գետի արեւմտյան ափի տարածքում եւ Երուսաղեմում բնակավայրերի թվի ավելացման վերաբերյալ Իսրայելի կառավարության որոշման կապակցությամբ:
Թուրքական արտաքին գերատեսչության պնդմամբ՝ Իսրայելը ընդլայնում է ապօրինի բնակավայրերի կառուցումը Արեւմտյան ափում եւ Երուսաղեմում:
Թուրքիայի ԱԳՆ-ն բողոքել է, որ Իսրայելը շարունակում է «ոչնչացման ու բռնագրավման որոշումներով գրավյալ տարածքներում բնակվող պաղեստինցիներին տարհանելու համակարգված փորձերը»: Անկարան պնդել է, որ Իսրայելի քայլերը հակասում են միջազգային իրավունքին՝ միջազգային հանրությանը կոչ անելով ավելի խիստ արձագանքելու այդ խնդրին:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Իսրայելի կառավարությունը հաստատել է Երուսաղեմի հարավարեւելյան Հար Հոմա շրջանում 540 նոր բնակարանային համալիրների կառուցման ծրագիրը: