ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Սյանշանի (Չինաստան) Անվտանգության 10-րդ համաժողովում անդրադարձել է Ուկրաինայի զինված ուժերի՝ ընթացիկ տարվա ամառվանից սկսված հակահարձակմանը։ «Միայն հունիսի 4-ից, այսինքն՝ լայնորեն գովազդված եւ ֆինանսավորվող հակահարձակման սկզբից, Կիեւը կորցրել է ավելի քան 90 հազար զինծառայողի՝ սպանված կամ վիրավոր»,- հայտարարել է Շոյգուն։
ՌԴ պաշտպանության նախարարը հավելել է, որ ուկրաինական զինուժը նաեւ սպառազինության եւ զինտեխնիկայի մեծ կորուստներ է ունեցել։ «Ոչնչացվել է շուրջ 600 տանկ, ինչպես նաեւ տարբեր դասի 1,9 հազար զրահատեխնիկա»,- ասել է Շոյգուն՝ նշելով, որ Ուկրաինան այդպես էլ որեւէ նշանակալի ռազմական հաջողություն չի արձանագրել։
«Ռուսաստանի զինված ուժերը շարունակում են մշտապես եւ վստահ կատարել իրենց առջեւ դրված խնդիրները՝ ապահովելով խաղաղ բնակիչների անվտանգությունը»,- ընդգծել է Սերգեյ Շոյգուն։