Ըստ բրիտանական Reuters գործակալության՝ Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտարարել է, որ սպանել է «տասնյակ ահաբեկիչների, որոնք բարիկադավորվել են շենքերում ու թունելներում եւ փորձ են արել հարձակվելու զորքերի վրա»։ Վերջին մի քանի օրվա ընթացքում ՑԱԽԱԼ-ն ընդլայնել է ցամաքային գործողությունը եւ ավելի քան 600 ռազմական թիրախ է խոցել Գազայի հատվածում։
Հոկտեմբերի 30-ի վաղ առավոտյան Իսրայելի զինված ուժերը օդային եւ հրետանային ինտենսիվ հարվածներ են հասցրել հյուսիսային Գազային եւ, տանկեր գործի դնելով, սեղմել են օղակը դեպի Գազայի հատված։
Ըստ պաղեստինյան լրատվամիջոցների՝ Իսրայելի ավիահարվածներից տուժել են Գազայի Շիֆա եւ Ալ-Քուդս հիվանդանոցները, իսկ պաղեստինյան զինյալները իսրայելական ուժերի հետ բախվել են Գազայի հարավային Խան Յունիս քաղաքի սահմանի մոտ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումն այս բախումների վերաբերյալ մեկնաբանություն չի արել։