Բրիտանական հեղինակավոր The Guardian պարբերականը մարդու իրավունքներին վերաբերող ֆոտոշարք է հրապարակել, որում ընդգրկել է նաեւ ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում արված լուսանկարը։
Ֆոտոշարքում ներառված լուսանկարները ցույց են տալիս մարդկանց պայքարն իրենց ազատության, իրավունքների պաշտպանության ու վերականգնման համար Իտալիայում, Պաղեստինում, Ռուսաստանում, Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում, Կոլումբիայում, Եթովպիայում, Հայաստանում, այլուր:
Բավական ընդարձակ աշխարհագրությամբ եւ թեմատիկայով շարքը վերնագրված է «Փախստականներն ու Հայոց ցեղասպանությունը․ մարդու իրավունքները վերջին երկու շաբաթվա ֆոտոշարքում»։
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում արված լուսանկարին կից նաեւ նկարագրություն է հրապարակված։
«Հայաստանի մայրաքաղաքում՝ Երեւանում, նշում են Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը։ Մոտ 1,5 միլիոն հայ է զոհվել 1915-1916 թվականներին օսմանյան թուրքերի կողմից Արեւելյան Անատոլիայից եւ հարակից շրջաններից դեպի Սիրիական անապատ նրանց զանգվածաբար տեղահանության ժամանակ։ Շատերը մահացել են սովից կամ հիվանդություններից, երբ մահվան երթով քայլում էին անապատում, կամ էլ սպանվել են զինվորների կողմից։ Ջո Բայդենը ԱՄՆ առաջին նախագահն է, որ թուրքական արշավը պաշտոնապես ճանաչեց որպես ցեղասպանություն»,- նշված է նկարագրության մեջ։