Ռուսաստանի Դաշնությունում Իսրայելի դեսպան Ալեքսանդր Բեն Ցվին «Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում անդրադարձել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի այն մտքին, ըստ որի՝ «Գազայի հատվածի ոչնչացումը եւ այնտեղի 2 միլիոն բնակիչներին տեղահանելը կստեղծեն աղետալի վիճակ երկար տասնամյակների կտրվածքով։
«Իսրայելական կողմը չի ոչնչացնելու Գազայի հատվածը եւ չի տեղահանելու բնակիչներին։ Մեր ծրագրում են ՀԱՄԱՍ-ի ռազմական ենթակառուցվածքները շարքից հանելն ու պատանդառված իսրայելցիներին վերադարձնելը»,- շեշտել է ՌԴ-ում Իսրայելի դեսպանը։