Մեքսիկական Հերերո նահանգում, մասնավորապես՝ զբոսաշրջային Ակապուլկո քաղաքում, հոկտեմբերի 25-ից մոլեգնող «Օտիս» փոթորիկի հետեւանքով զոհերի թիվը հասել է 48-ի։ Եվս 36-ն անհետ կորած են համարվում։ Մեքսիկայի հանրային անվտանգության նախարարության տվյալներով՝ Հերերո նահանգում փնտրում են 10 օտարերկրացու։
Նահանգում վնասներ է կրել 600 հյուրանոց՝ դրանց ընդհանուր թվի 80%–ը, ինչպես նաեւ 273 հազար բնակելի տուն եւ 120 բուժհաստատություն։ Ընկած ծառերի, հեղեղումների եւ բազմաթիվ սողանքների պատճառով փակվել են տասնյակ միջքաղաքային մայրուղիներ։