Ուկրաինայում Իսրայելի դեսպան Միխայիլ Բրոդսկին Ynet կայքին տված հարցազրույցում հայտնել, որ Գերագույն ռադան ամենայն հավանականությամբ «Հեզբոլլահ»-ն ու ՀԱՄԱՍ-ը ահաբեկչական կազմակերպություններ կհռչակի։
Բրոդսկին հույս է հայտնել, որ նկատի ունենալով հոկտեմբերի 7-ից տեղի ունեցած իրադարձությունները, ինչպես նաեւ այն հանգամանքը, որ ահաբեկիչների ձեռքով սպանվածների թվում կան Ուկրաինայի ավելի քան 20 քաղաքացիներ, եւ Ուկրաինայի եւս 2 քաղաքացիներ առեւանգվել են՝ Ուկրաինան ՀԱՄԱՍ-ին եւ, հնարավոր է, «Հեզբոլլահ»-ին ահաբեկչական կազմակերպություններ կհայտարարի։
Ավելի վաղ դիվանագետը նշել էր, որ Ուկրաինան Եվրոպայի ամենաիսրայելամետ երկիրն է։