Այս պահի դրությամբ Երեւանն ու Բաքուն համաձայնեցրել են խաղաղության պայմանագրի կետերի մեծ մասը։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ դրա մասին հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը։ Նա նշել է, որ խաղաղության համաձայնագրի վերաբերյալ Բաքվի առաջարկն ուժի մեջ է նաեւ այսօր: Ըստ նրա՝ Ադրբեջանը պնդում է, որ խաղաղության համաձայնագիրը ստորագրվի։
«Հաջորդ քայլը Հայաստանինն է։ Այս պահի դրությամբ խաղաղության համաձայնագրի կետերի մեծ մասը կողմերը համաձայնեցրել են»,– հավելել է Ադրբեջանի փոխարտգործնախարարը։
Նրա գնահատմամբ` Լեռնային Ղարաբաղում վերջերս տեղի ունեցած իրադարձություններից հետո, որոնք նա որակել է Ադրբեջանի «տարածքային ամբողջականության վերականգնում», խաղաղության համաձայնագրի ստորագրման գործընթացը հեշտացել է, իսկ հավանականությունը` մեծացել: