Ըստ ռուսական ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալության՝ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության ղեկավար Էլչին Գուլիեւը հայտարարել է, որ մինչեւ մայիսի վերջ արցախյան պատերազմում ադրբեջանական վերահսկողության տակ անցած շրջաններում եւս վեց նոր զորամաս կստեղծի։
Գուլիեւը նշել է, որ Հայաստանի հետ Զանգելանի, Ղուբաթլուի եւ մասամբ Լաչինի շրջանով անցնող պետական սահմանի պաշտպանության եւ պահպանության նպատակով սահմանապահ-մարտական կետեր են ստեղծվել։
Նա հավելել է, որ վերջին երկու ամսում այդ ուղղությունների վրա տասը նոր զորամաս է բացվել, մինչեւ մայիսի վերջ էլ շինարարական եւ վերանորոգման աշխատանքները կավարտվեն եւս վեց զորամասում։
Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է ղարաբաղյան 44-օրյա պատերազմում սեփական կորուստների տվյալները, ըստ որոնց՝ նախկինում հրապարակված 2783 զոհերի թիվն ավելացել է 112-ով եւ ընդհանուր կազմել 2895: Եվս 19 ադրբեջանցի զինծառայող անհայտ կորած է համարվում: