Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության տվյալներով՝ հոկտեմբերի 30-ին շահագործման է հանձնվել Արեւելք-Արեւմուտք միջազգային նշանակության արագընթաց մայրուղու Ռիկթոիի 27-կիլոմետրանոց հատվածը: Մայրուղու այս հատվածը ներառում է 65 կամուրջ եւ 38 թունել: Ճանապարհի նոր հատվածը 8 կմ-ով կրճատում է Ռիկոթիով անցնող ճանապարհը, եւ երթեւեկության տեւողությունը՝ 25 րոպեով։
Ըստ «Ալիք Մեդիա Վրաստան»-ի՝ Խեւի-Շորապնի հատվածում է Վրաստանի ամենաերկար կամուրջը՝ 1 362 մետր, եւ նույն հատվածի ամենաերկար թունելը՝ 1 640 մետր։ Ի դեպ, ընդհանուր առմամբ՝ Ռիկոթիի ծրագրի շրջանակում նախատեսված են 51 թունել եւ 97 կամուրջ. այս պահի դրությամբ հատվել են 48 թունել, եւ կառուցվել 83 կամուրջ։ Շինարարական աշխատանքների ընդհանուր արժեքը մինչեւ 2,6 միլիարդ լարի է։ Ծրագիրը նախատեսվում է ավարտել 2024 թվականին։