ՄԱԿ-ում Իսրայելի ներկայացուցիչը ներկա է եղել Իսրայելի պատերազմին նվիրված Անվտանգության խորհրդի արտակարգ նիստին` բաճկոնին փակցրած Դավթի աստղը, որի գրված է «այլեւս երբեք»: Նա նշել է, որ երբ հրեա երեխաներին վառում էին ջեռոցներում, աշխարհը լռում էր։ Երբ Բերիում սպանում են հրեա երեխաներին, աշխարհը նորից լռում է։
«Թույլ չեմ տա, որ լռեք, ինձ նայելով՝ կհիշեք այս լռության գինը։ Ես կկրեմ այս աստղը այնքան ժամանակ, քանի դեռ Անվտանգության խորհուրդը պաշտոնապես չի դատապարտի ՀԱՄԱՍ-ի ոճրագործությունները»,- շեշտել է ՄԱԿ-ում Իսրայելի ներկայացուցիչը։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հոկտեմբերի 25-ին չաջակցեց ՀԱՄԱՍ-ի եւ Իսրայելի միջեւ պատերազմի վերաբերյալ ո՛չ ռուսական, ո՛չ ամերիկյան բանաձեւերին:
Ռուսաստանն ու Չինաստանը վետո են դրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ Մերձավոր Արեւելքում իրավիճակի վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկած բանաձեւի նախագծի վրա։