Ադրբեջանի նկատմամբ հնարավոր պատժամիջոցները կխաթարեն հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը: Նման միտք է հայտնել Հայաստանում Կանադայի նորանշանակ դեսպան Էնդրյու Թերները՝ հոկտեմբերի 31-ին պատասխանելով Կանադայի խորհրդարանի պատգամավոր Հիդըր Մաքփերսոնի հարցին: Նա նշել է, որ շարունակ բանավեճեր են եղել՝ երբ առավել նպատակահարմար կլինի օգտագործել պատժամիջոցներն Ադրբեջանի նկատմամբ։
Ըստ դեսպանի՝ Ֆրանսիայից ռազմական աջակցության հնարավորության մասին հայտարարություններն Ադրբեջանին ստիպեցին չեղարկել ավելի վաղ նախատեսված միջազգային հանդիպումները, որոնք կարող էին նպաստել խաղաղ գործընթացի առաջխաղացմանը: