Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով նոյեմբերի 1-ից երթեւեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ավետիսյան-Վաղարշյան փողոցների խաչմերուկում: Մասնավորապես՝ Երեւանի Վաղարշյան փողոցից Բաղրամյան պողոտա դեպի ձախ երթեւեկությունը կարգելվի:
Փոփոխություն կկատարվի նաեւ մայրաքաղաքի Սաֆյան անցուղում: Երեւանի Թոթովենց փողոցից Նելսոն Ստեփանյան փողոց երթեւեկությունը կկազմակերպվի միակողմանի:
Միաժամանակ նշված ճանապարհահատվածները կկահավորվեն համապատասխան ճանապարհային նշաններով, եւ կիրականացվեն գծանշման աշխատանքներ։