Այսօր Կարպիս Փաշոյանը զրուցել է հանրային քաղաքական գործիչ Սուրեն Սահակյանի հետ։
Բոլոր ձվերը՝ մի զամբյուղում
— Այ մեր մեղքը էնտեղ ա, որ մենք բոլոր մեր ձվերը դրել ենք մի արկղի մեջ, եւ կարեւոր ձվերը, ոչ թե…
— Մենք քանի՞ ձու ունենք:
— Դե ինչքան ունեինք, դրել ենք, էլի․․․
— Ուզում եմ ասել՝ Հայաստանը․․․
— Արկղը ջարդվել ա, ձվերն էլ հետը:
— Ես ամեն դեպքում չեմ փորձում լպիրշացնեմ մեր զրույցը։
Ուղղակի Հայաստանն առանձնապես քիչ ձու ունեցող երկիր ա, աղքատ երկիր ա, ռեսուրսներ չունեցող երկիր ա, փոքր հնարավորություններով երկիր ա, այլընտրանքները շատ մեծ չեն։
— Որպեսզի բոլոր էն երկրները, որոնք․․․
— Մենք չենք կարա տարբեր զամբյուղներ խաղարկենք։
— Կարանք։
— Մեր եղածը քիչ ա, զամբյուղն էլ ոնց որ մի հատ ա, ու երկրորդ, երրորդ զամբյուղները չեն երեւում։
— Ա՛յ մեր մտածողության պրոբլեմը էդտեղ ա, որ մենք ինչ-որ յուրահատուկ ազգ ենք։
Բոլորի մոտ ստացվում ա, մեզ մոտ չպիտի ստացվի։