Գազայում անհետ կորած է համարվում շուրջ 940 երեխա։ Նրանք, հավանաբար, հայտնվել են փլատակներում: Իսրայելա-պաղեստինյան պատերազմի երեք շաբաթների ընթացքում սպանվել է շուրջ 3450 երեխա, ավելի քան 10 հազարը՝ վիրավորվել։
Հոկտեմբերի 31-ին Ժնեւում հրավիրված ճեպազրույցում նման տեղեկություն են հայտնել ՄԱԿ–ի մանկական հիմնադրամի մամուլի քարտուղար Ջեյմս Էլդերը եւ ՄԱԿ–ի հումանիտար հարցերի համակարգման վարչության ներկայացուցիչ Յենս Լաերկեն։
Էլդերը հավելել է, որ զոհված, վիրավորված եւ անհետ կորած համարվող երեխաների թիվն օրեցօր ավելանում է։ «Գազան երեխաների գերեզմանոցի է վերածվել»,- նշել է նա:
Կազմակերպությունում հիշեցրել են նաեւ, որ Գազայի 2.3 միլիոն բնակչության կեսը 18-ից ցածր տարիքի են։