ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, ելույթ ունենալով Սենատի Հատկացումների հանձնաժողովի առջեւ, հայտարարել է, որ Գազայում կրակի անհապաղ դադարեցումը ձեռնտու է միայն ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպությանը:
Պետքարտուղարության ղեկավարը հաստատել է, որ «մարդասիրական դադարն» անհրաժեշտ է քննարկել Գազայի խաղաղ բնակչությանը օգնություն տրամադրելու համար։
Պետքարտուղարը նախազգուշացրել է, որ միեւնույն ժամանակ դժվար է ենթադրել, որ պատերազմի ավարտից հետո ՀԱՄԱՍ-ը կարող է շարունակել կառավարել Գազայի հատվածը: Ըստ Բլինքենի՝ նման դեպքում խմբավորումը վերստին կուժեղանա եւ կամրապնդի իր ձեռքբերումները, ինչը կհանգեցնի հոկտեմբերի 7-ից ի վեր տեղի ունեցածի կրկնությանը:
Բլինքենի ելույթի ժամանակ ցուցարարները ներխուժել են ԱՄՆ Կոնգրես՝ պահանջելով հրադադար հաստատել Գազայի հատվածում։ Պետքարտուղարը գրեթե երկու րոպե լուռ հետեւել է ճչացող ակտիվիստներին, մինչ ոստիկանները նրանց դուրս կհանեին։