Ուկրաինայի նախագահի աշխատակազմի նախկին խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը հրապարակել է իր նախընտրական ծրագիրը: Դրանում, ի թիվս այլ բաների, նա առաջարկում է պահանջել անդամակցել ՆԱՏՕ-ին՝ անդամակցելու պահին օկուպացված տարածքները չվերագրավելու պարտավորությամբ, այլ «դրանց վերադարձին հասնել միայն քաղաքական միջոցներով»։
Ավելի վաղ Արեստովիչը գերմանական Berliner Zeitung պարբերականին տված հարցազրույցում Ուկրաինայում իշխանափոխության կոչ էր արել՝ երկրի բարձրագույն ղեկավարությանը մեղադրելով ռազմավարական սխալ հաշվարկների համար:
Լուծումը Արեստովիչը տեսնում է ընտրությունների անցկացման մեջ: «Պետք է անգործունակության մենաշնորհը կոտրել եւ հնարավորություն տալ նրանց, ովքեր ի վիճակի են իրական իրավիճակին համապատասխան որոշումներ ընդունելու»,- նշել էր Ուկրաինայի նախագահի աշխատակազմի նախկին խորհրդականը։
Ուկրաինայի Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի քարտուղար Դանիլովն էլ ակնարկել է, որ Արեստովիչն աշխատում է ռուսական հետախուզական ծառայությունների համար: Ըստ դիտորդների՝ Դանիլովն, ամենայն հավանականությամբ, վիրավորվել է Արեստովիչի այն խոսքերից, երբ վերջինս Յուլյա Լատինինայի հետ վերջին հաղորդումներից մեկում նրան անվանել է «խրտվիլակ»: