Ըստ գերմանական Bild պարբերականի՝ Դեղորայքի եվրոպական գործակալությունից Sputnik V-ի վերաբերյալ հավանություն ստանալու հնարավորությունը հարցականի տակ է կարգավորիչի չափազանց բարձր պահանջների պատճառով:
Գերմանիայի առողջապահության նախարարության՝ ռուսական պատվաստանյութի ձեռքբերման համար ստեղծված բանակցային խմբից Bild-ին հայտնել են, որ Ռուսաստանի եւ Գերմանիայի միջեւ Sputnik V-ի ձեռքբերման շուրջ բանակցությունները մտել են փակուղի:
Գերմանական կողմից դրա վերաբերյալ պաշտոնական հայտարարություն դեռ չի եղել:
Մայիսի 4-ին Դեղորայքի եվրոպական գործակալությունը հայտնել էր Sputnik V-ի փորձագիտական աշխատանքների մեկնարկի մասին: