Նոյեմբերի 3-ին Հայաստան կժամանի Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոքը։ Այցի ընթացքում կհանդիպի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ: Այս մասին տեղեկանում ենք Հայաստանում Գերմանիայի դեսպանության տարածած հաղորդագրությունից:
Դիվանագիտական առաքելությունը նաեւ նշում է, որ Բերբոքը կայցելի նաեւ Եվրամիության դիտորդական առաքելություն եւ Լեռնային Ղարաբաղից փախստականների ընդունման կենտրոն: