Նոյեմբերի 3-ին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով ԵՄ-ի հետ նախատեսվող նոր պայմանագրի ստորագրման հարցին՝ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը հայտարարել է․ «Պայմանագիրը դիտորդների կարգավիճակի մասին է, որը ներառում է բուժօգնությունը, փոխադրամիջոցների օգտագործումը եւ այլն։
Փոխնախարարը հստակեցրել է, որ խոսքն անզեն դիտորդների մասին է:
«Մանդատի ուժեղացումն այս պահին դիտարկում ենք որպես քանակի ընդլայնում եւ որոշ նոր գործառույթների ավելացում»,- հայտարարել է Հովհաննիսյանը:
Նա նշել է, որ փաստաթուղթը բանակցային փուլում է: «Մանրամասները չեմ կարող ասել, բայց ընդլայնումն առաջնային հարց է»,- հայտարարել է Պարույր Հովհաննիսյանը՝ միաժամանակ տեղեկացնելով, որ այդ հարցում դրական արձագանքներ կան ԵՄ-ից եւ անդամ երկրներից: