Գերմանիան ցանկանում է պայմաններ ստեղծել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցությունների համար: Դրա մասին Երեւանում հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոքը։
«Գերմանիան պաշտպանում է Հայաստանի. նաեւ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Սա հիմք է խաղաղության միտված բոլոր բանակցությունների համար։ Բազում բարդ հարցեր են առաջանում սահմանների առնչությամբ՝ ինչ քարտեզներով պետք է առաջնորդվել»,- ՀՀ արտգործնախախար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանն ասել է Գերմանիայի ԱԳՆ ղեկավարը։
Նա հավելել է, որ սա Հայաստանի եւ Ադրբեջանի համար լուծում գտնելու մեծ առաջադրանք է, որը լույսի մի նշույլ կլինի մարդկանց հմար, որոնք ցանկանում են խաղաղության պայմաններում ապրել:
Աննալենա Բերբոքը նշել է, որ ԵՄ առաքելության միջոցով փորձում է աջակցություն ցուցաբերել Հայաստանին` հասնելու խաղաղության։ «ԵՄ-ն չեզոք միջնորդ է Հայաստանում, բայց այս առաքելությունը նաեւ շահեկան պիտի լինի Ադրբեջանի համար»,- ընդգծել է Գերմանիայի արտգործնախարարը։