Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոքը նոյեմբերի 4-ին այցելել է Երասխ: ԵՄ դիտորդները Գերմանիայի արտգործնախարարին ուղեկցել են այն հատված, որտեղ նախատեսված էր կառուցել հայ-ամերիկյան ներդրմամբ մետաղաձուլական գործարանը:
Ըստ Արմենպրեսի՝ ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարի տեղակալը Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարին հայտնել է, որ այն պահերին, երբ իրենք սահմանային հատվածներում դիտարկում են անցկացնում, իրավիճակն ընդհանուր առմամբ հանգիստ է։