ՀՀ ԱԳՆ-ում Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բորբոքի հետ հանդիպմանը արտգործնախարար Արարատ Միրզոյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը:
«Հայաստանի կողմից առաջ քաշված այս նախաձեռնությունը կարող է տնտեսական օգուտներ բերել ոչ միայն մեր տարածաշրջանին, մերձավոր հարևաններին, այլև ամբողջ աշխարհին և կդառնա խաղաղության եզակի երաշխիք»,- X-ի իր գրառման մեջ նշել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։