Մայթերին մեքենաների կայանումը բացառելու նպատակով մայրաքաղաքում մեկնարկել է հատուկ արգելապատնեշների տեղադրման ծրագիրը։
Տարվա ընթացքում Երեւանում կտեղադրվի 610 թուջե արգելապատնեշ: Դրանք կտեղադրվեն ըստ վարչական շրջանների՝ Ճանապարհային ոստիկանության տրամադրած ցանկերի։ Կենտրոնում արդեն տեղադրվել է 60-ը, Շենգավիթում տեղադրվում է 30-ը։
Ըստ վարչական իրավախախտումների մասին օրենքի՝ մայթին կանգ առնելու դեպքում վարորդը տուգանվում է 5000 դրամով, մեքենան մայթին կայանելու դեպքում՝ 20 000 դրամով։
2020-ին մայթին կանգ առնելու եւ կայանելու համար Ճանապարհային ոստիկանությունում կազմվել է 702, 2021-ի մինչեւ մայիսի 1-ը՝ 138 արձանագրություն: